ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆ ՀԱՅԿԱԶԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Խմբագիր, Կոմպոզիտոր
Բնակավայրը` Հայաստան

Ծնվ. 13.10.1937թ., ք. Բորուջերդ (Իրան):

Սովորել է Թեհրանի կոնսերվատորիայում (1950-54, ջութակ),
ավարտել Վիեննայի երաժշտական ակադեմիան (1961, ջութակ, կոմպոզիցիա), կատարելագործվել Ձալցբուրգի Մոցարտեումում (1963-64) և Միչիգանի համալսարանում (1965-66):
1970-75-ին՝ Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրեն և ներկայացուցիչ-կոմպոզիտոր,
օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր,
Փեհլևի մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրեն:
1975-ից ապրել և աշխատել է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում:
1978-ին Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստուտը:
1989-ից գործել է Հայաստանում:
1989-2000-ին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

Կազմակերպել է սիմֆանիկ երաժշտության փառատոներ («Աշխարհը և մենք», «Արամ հյաչատրյան-90», «Եղեռնից մինչև անկախություն...»), «Հոգևոր երաժշտության ժամ» համերգաշարը ևն:
1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ժամանակ հիմնել է Գյումրու մշակութային կենտրոնը (1992-ից՝ սիմֆոնիկ նվագախմբի պատվ. գեղ. ղեկավար), նույն թվականին Երևանում՝ Երիտասարդ, սիմֆոնիկ նվագախումբը,
1994-ին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախումբը:
Գրել է 3 օպերա («Աղավնու վանքը», 1961, «Ռոստամ և Զոհրաբ», 1962-64, «Փարդիս և Փարիսա», 1972), 3 բալետ («Ֆանտաստիկ», 1958-61, «Սիմորգ», 1975, «Օթելլո», 1984), օրատորիաներ, 5 սիմֆոնիա, կոնցերտներ, նվագախմբային սյուիտներ, խմբերգեր, կինոերաժշտություն ևն:
«Հոմայուն» (1971, Ւրւսն), Հայ եկեղեցու Ս. Սահակ-Ս. ՄԵսրոպ (1978) շքանշաններ, ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1996):
Երևանի պատվոր քաղաքացի (1991):
Քույրը՝ Արշալույս Հայկազի ճգնավորյան-Այզենբաուեր (ծ. 13.10.1937, Բորուշերդ), քիմ. գիտ. դ-ր: Եղել է ՄԱԿ-ի արդ. տեխնոլոգիայի բաժնի տնօրեն:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6915
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott