ԼՈՒԿԱ ՑԱՂՋԻԵՎ (ՅԱՂՇՅԱՆ) ԼԱԶԱՐԻ
Հրթիռաշինության բնագավառի գիտնական:
Սոցիալական աշխատանքի հերոս (1961):
Ծնվ. 29.06.1910թ., գ. Ժելյաբովկա (Ղրիմի մարզ):
Մահ. 15.08.1993թ., Դնեպրոպետրովսկ (Ուկրաինա):
Ավարտել է Ղրիմի գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկումը (1932), Դնեպրոպետրովսկի պետական համալսարանը (1963):
1947-77-ին աշխատել է «Յուժմաշ» ԱՄ-ում (Դնեպրոպետրովսկ),
1953- 1960-ին՝ արտադրության պետ,
1960-65-ին՝ գործարանի գլխավոր ճարտարագետ,
1965-77-ին՝ միավորման գլխավոր ճարտարագետ-գլխավոր տնօրենի տեղակալ:
Էական ներդրում ունի միջմայրցամաքային մարտական հրթիռների, կրող-հրթիռների և տարբեր նշանակման արբանյակների մշակման ու ստեղծման բնագավառում:
ԼՈՒԿԱ ՑԱՂՋԻԵՎի ղեկավարությամբ մշակվել և իրականացվել են թռչող ապարատների, հիմնական ու օժանդակ արտադրության համար նախատեսված սարքավորումների արտադրության կագմակերպչական և տեխնոլոգիական մակարդակը բարձրացնող արդյունավետ միջոցառումներ:
ԼՈՒԿԱ ՑԱՂՋԻԵՎի մասնակցությամբ մշակված տեխնոլոգիաները և նմանակը չունեցող բացառիկ սարքավորումները հնարավորություն տվեցին ստեղծել համաշխարհային գիտության ու տեխնիկայի առաջատար մակարդակին համապատասխանող թռչող ապարատներ՝ «Ցիկլոն», «Դնեպր», «Զենիթ» տիեզերական կրող հրթիռներ, Ռ-1, Ռ-2, Ռ-5Մ, Ռ-12, Ռ-12Ու, Ռ-14, Ռ-14Ու բալիստիկ հրթիռներ, Ռ-16, Ռ-16Ու, Ռ-36, ՄՌ-ՈւՌ-100, Ռ-36Մ միջմայրցամաքային հրթիռներ և այլն:
Պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական (1977), Լենինյան (1961) մրցանակներ, Լենինի (1959, 1961, 1969), Աշխատանքային կարմիր դրոշի (1956) շքանշաններ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |