LUSINE ZAQARYAN / ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հայ երգչուհի(Սոպրանո), Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող։
Ծնվ. 01.06.1937թ., Ախալցխա, Ջավախք, Վրաստան:
Մահ. 30.12.1991թ., Երևան:
Աճյունը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։
Փոքր տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ:
Լուսինեն սերում էր երաժիշտների գերդաստանից:
Լուսինեի մորական կողմից պապը՝ Իոսիֆ Տոմաշեվիչը, ծագումով լեհահայ, եղել է Ս.Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում: Տատը՝ Ելենա Տոմաշեվսկայան, դաշնակահարուհի էր:
Երևան տեղափոխվելուց հետո Լուսինեն սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին` Հրանտ Գևորգյանին, խնդրեց թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմեց Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական եղավ:
Այնուամենայնիվ Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրեց, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել:
Լուսինեի առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ եղավ Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով նա պատվիրեց անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորեց իր ողջ կյանքի ընթացքում:
Լուսինեն, նախ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝ Խ.Պալյանի ջանքերով սովորեց հայերեն եւ գրաբար, և նվիրվեց հայ հոգևոր երաժշտությանը: Լուսինեի եզակիությունը հայ մշակույթի համար , նրա պատմական դերի մեջ էր: Նա կարողացավ անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար: Խորհրդային իշխանության պայմաններում Լուսինեն կարողացավ եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց և դարձնել համաժողովրդական: Հոգևոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ժողովուրդն ընդունեց գարնանային թարմ ու կենարար օդի պես:
Լուսինեն գերեց ու «գրավեց» ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդրի սիրտը:
Բազմիցս համերգներով եղել է արտերկրում ,որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները:
Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ:
Լուսինեի համար է կոմպոզիտոր Ա.Բաբաջանյանը գրել իր <<Ոկալիզը>>:
Նրան բանաստեղծություններ են ձոնել Ս.Կապուտիկյանը ,Վ.Դավթյանը,Պ.Սևակը , այլազգի բանաստեղծներ: Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան:
Լուսինեն մահացավ 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին:
ՔԱՂՎԱԾՔՆԵՐ ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
* * * *
Լուսինեն մեզ հետ չէ հիմա...Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ' երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել:
Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար։
Կաթողիկոս Վազգեն Առաջին
* * * *
Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը։
Պարույր Սևակ
* * * *
Անզուգական երգչուհի, հոգևորի փայլուն զգացողությամբ, որը գերել ու «գրավել» է ոչ միայն հայ, այլև այլազգիների սրտերն ու փառքով ներկայացրել Կոմիտասի, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները։
Պրոֆեսոր Դավիթ Ղազարյան
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=133854326418991931_lusine-zakaryan2.jpgՀայ երգչուհի
-
ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=133854326442144083_lusine-zakaryan3.jpgՀայ երգչուհի
-
ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=133854469249985777_lusine-zakaryan5.jpgԼուսինեն ընտանիքի հետ
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=133854471866706075_lusine-zakaryan4.jpgԼուսինե,Խորեն Պալյան, Հովհաննես Չեքիջյան
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=133854475710973431_lusine-zakaryan6.jpgՏունն Ախալցխայում,որտեղ ծնվել է Լուսինեն
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=133854481646499006_lusine-zakaryan7.jpgԼուսինեի պապը՝ Իոսիֆ Տոմաշեվիչը
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=133854484983382600_lusine-zakaryan8.jpgՀայ երգչուհի
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=133854490029974078_lusine-zakaryan9.jpgԱմուսնու Խորեն Պալյանի հետ
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=133854493444264468_lusine-zakaryan10.jpgՄայր Տաճարի Խորանի առջև
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=133854497088860896_lusine-zakaryan11.jpgԼուսինե՝ Էջմիածին
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=133854500192039753_lusine-zakaryan12.jpgԱկնթարթ
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=133854503868265238_lusine-zakaryan13.jpgՀայ երգչուհի
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=134073166379513639_LusineZakaryan53.jpgՀայ երգչուհի
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=13407316631419164_LusineZakaryan54.jpgՀայ երգչուհի
-
Լուսինե Զաքարյան
/image/?type=album&prefix=album&img_id=134073166317427935_LusineZakaryan55.jpgՀայ երգչուհի