ԽԱՉԱՏՈՒՐ ԼԱԶԱՐՅԱՆ ՀՈՎԱԿԻՄԻ
Ազգային ազատագրական շարժման և մշակութային գործիչ, ռուս. պետ. խորհրդական, Լազարյան ճեմարանի հոգաբարձու:
Լազարյանների ազնվական, տոհմից:
Ծնվ. 01.06.1789թ., Մոսկվա:
Մահ. 09.10.1871թ., Մոսկվա:
Հ.Ա. Լազարյանի որդին, Ե.Հ. և Հ. Հ. Լազարյանների եղբայրը:
Մեծ դեր է խաղացել Արլ. Հայաստանը Ռուսաստանին միացնելու գործում:
Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին» ծրագիրը՝ առաջարկելով Ռուսական կայսրությանը ենթակա Հայաստանի տարածքում ստեղծել Հայոց ինքնավար թագավորություն:
ԽԱՉԱՏՈՒՐ ԼԱԶԱՐՅԱՆ ի հանձնարարությամբ 1833-38թթ-ին կազմվել և Մոսկվայում ռուս, հրատարակվել է «Հայ ժողովրդի պատմության տեսությանը վերաբերող ակտերի ժողովածուն», որը հայ-ռուսական հարաբերությունների պատմության կարևոր աղբյուր է:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |