ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՐԵՔՑՅԱՆ
Ազգային-ազատագրական շարժման գործիչ:
"Պաշտպան Հայրենյաց" միության հիմնադիր:
Ծնվ. 04.04.1846թ., Կարին:
Մահ. 23.09.1891թ., Կարին:
Սովորել է Կարինի ազգ. վարժարանում:
1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին ծավալել է հայրենասիրական գործունեություն՝ Կարինի տեղական ուժերը համախմբելու և ռուսական բանակին օգնելու նպատակով:
1881-ի մայիսին Կարինում հիմնել է «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը, կապեր հաստատել Մ. Խրիմյանի, Բ. Նավասարդյանի, Ա. Թոխմախյանի, Մ. Օրմանյանի հետ:
1882-ին կազմակերպությունը հայտնաբերել են թուրքական իշխանությունները. Կերեքցյանը դատապարտվել է 15 տարվա բանտարկության, սակայն 1886-ի օգոստոսին ազատվել է:
Ընդհարվել է ՀՀԴ կուսակցության Կարինի նորաստեղծ կոմիտեի ծայրահեղականների հետ (դեմ էր անժամանակ ելույթներին, զգուշության և հաշվենկատության կոչեր է արել):
Դաշնակցության տեղական կոմիտեի որոշմամբ Արամ Արամյանը ահաբեկել և գնդակահարել է Խ. Կերեքցյանին:
Գրականություն
Հովհաննիսյան Ռ.Փ., Արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպութիւնը, Ե., 1965:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

