XACHATUR KOSHTOYANC SEDRAKI / ԽԱՉԱՏՈՒՐ ԿՈՇՏՈՅԱՆՑ ՍԵԴՐԱԿԻ
Ֆիզիոլոգ:
Պրոֆեսոր (1930), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):
Ծնվ. 13(26).09.1900թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):
Մահ. 02.04.1961թ., Մոսկվա:
Ավարտել է ՄՊՀ (1927):
Աշխատել է ՄՊՀ կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում (1943-ից՝ ամբիոնի վարիչ):
1936-51 ֊ին՝ ԽՍՀՄ ԳԱ Ա. Սևերցովի անվ. կենդանիների ձևաբանության ինստիտուտի էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ,
1946-53-ին, միաժամանակ՝ ԽՍՀՄ ԳԱ Բնագիտության պատմության,
1942-45-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտների տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են ֆունկցիաների էվոլյուցիայի և էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի տեսական հիմունքների հարցերին:
Մշակել է (1937) նյարդային գրգիռի ֆերմենատաքիմիական վարկածը, համաձայն որի՝ սինապսային հաղորդումն արդյունք է նախա- և հետսինապսային կառուցվածքների նյութափոխանակության շարժընթացների փոխներգործության:
Բացահայտել է ացետիլխոլինի սպիտակուցային բնույթը:
Պարգևատրվել է
ԽՍՀՄ Պետական(1947), Լոմոնոսովի անվ. (1951) մրցանակներով:
Երկեր.
Основы сравнительной физиологии, т. 1—2, М. —Л., 1940 — 57;
Проблемы энзимохимии процессов возбуждения и торможения и эволюция функций нервной системы, М., 1963.
Գրակ.
Артемов Н.М., Сахаров Д. А., Хачатур Седракович Коштоянц, 1900—1961, М., 1986.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |