ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱԼՈՒՄՅԱՆ

Նույն ինքը՝ Է Ակունի:
Հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ:
ՀՀԴ կուսակցության անդամ:
Ծնվ. 1863թ., Մեղրի:
Մահ. 1915թ., Մեծ եղեռնի զոհ:
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1883), ուսումը շարունակել Ժնևում:
Աշխատակցել է «Մշակին»:
1899-ից աշխատել է «Դրոշակի» (Ժնև) խմբագրությունում (այստեղ տպագրվել է նրա «Կովկասեան խաբրիկներ» հոդվածաշարը):
Ի նպաստ Հայ դատի՝ քարոզչական աշխատանք է կատարել Եվրոպայում,
1908-ից գործել է Կ. Պոլսում,
1910-11-ին՝ Հս. Ամերիկայում, Եգիպտոսում, Լիբանանում:
1910-ին ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱԼՈՒՄՅԱՆի ջանքերով ԱՄՆ-ում հիմնադրվել է Հայ օգնության միություն (ՀՕՄ) կանանց բարեգործական կազմակերպությունը:
Լույս են տեսել ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱԼՈՒՄՅԱՆի «Մտքի մշակը» (Գ. Արծրունու գրական գործունեության 25-ամյակի առթիվ, 1890), «Կովկասեան վէրքեր» (հոդվ. ժող., 1903, ֆրանս.՝ 1904) և այլ գործեր:
Թարգմանել է Վ. Գարշինի, Մ. Սալտիկով-Շչեդրինի և այլոց գործերից:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

