ԽԱՉԱՏՈՒՐ ՈՍԿԱՆՅԱՆ
Ծնվել է 1818թ., Կ.Պոլիս, մահացել 1900թ., Նյու Յորք:
Նախնական կրթությունն ստացել է մասնավոր ուսուցիչների մոտ, սովորել լեզուներ:
1834-ին ամերիկացի քարոզիչների օժանգակությամբ մեկնել է ԱՄՆ:
1834-40 թթ. ուսանել է Նյու Յորքի համալսարանում:
1840-ին Կ.Պոլսում խմբագրել է «Ազգարար բյուզանդական» պարբերականը:
1854-ին հաստատվել է Նյու Յորքում:
Արևելքի մասին հոդվածներով աշխատակցել է «Նյու Յորք հերալդ» և այլ պարբերականների` Օսքան Քրիստափոր անվամբ:
1857-ին հրատարակել է «Սուլթանը և իր ժողովուրդը» գիրքն Օսմանյան կայսրության մասին:
Եղել է Քոլամբիա քոլեջի իրավաբանական բաժնի գրադարանավար, Նյու Յորքի թուրքական հյուպատոս, մաքսատան պաշտոնյա, Նյու Յորքի մամուլի նախագահ:
Ծրագրել է հայկական քաղաք ստեղծել Ռիչմոնդում կամ Վիրջինիայում` Նոր Անի անվամբ` Մուշ, Վան, Զեյթուն, Կարին փողոցներով, որը չի իրականացել:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


