XACHIK VARDAPET, / ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ,
Բանահավաք, բանասեր, հնագետ:
Նույն ինքը՝ Խաչիկ վարդապետ Դադյան
Դադյան-Տեր-Գրիգորյան Վահան:
Ծնվ. 1863թ., գ. Զարդանաշեն (այժմ' ԼՂՀ Մարտունու շրջանում):
Մահ. 1936թ.:
1881-ից դասավանդել է Շուշիի և շրջակա գյուղերի դպրոցներում:
1888-ին ձեռնադրվելով կուսակրոն' ծառայել է Ամարասի Ս. Գրիգորիս և Ջրաբերդի գավառի եպիսկոպոսանիստ Ս. Հակոբ վանքերում:
Պեղել է Առաջաձոր ու Քոլատակ գերի մերձակա դամբարանաբլուրները, հետազոտել Կաչաղակաբերդը, հավաքել Արցախի և այլ վայրերի հոգևոր կենտրոններում, մասնավոր անձանց մոտ պահպանված հնություններ, ձեռագրեր, ընդօրինակել վիմ. արձանագրություններ:
1894-ին դառնալով Էջմիածնի վանքի վարդապետ' դրանք հանձնել է տեղի մատենադարանին:
1898-ին, որպես պարսկահպատակ հայերի հոգևոր առաջնորդի փոխանորդ, հաստատվել է Սալմաստում և շրջագայելով Պարսկաստանի հայաբնակ վայրերում' հավաքել ու Էջմիածնի տնօրինությանն է հանձնել հայերեն և այլալեզու բազմաթիվ ձեռագրեր, վավերագրեր, հնագիտական նյութեր:
1900-04-ին հայտնաբերել է Զվարթնոցի ավերակները, որով սկսվել է հուշարձանի ուսումնասիրությունը: Պեղումներ է կատարել նաև Դվինում, Արմավիրում, հայտնաբերել ուրարտական արձանագրություններ: Զբաղվել է բանահյուսական նյութերի հավաքմամբ ու հետազոտմամբ, պատմական հուշարձանների նկարագրությամբ, մատենագրական երկերի քննությամբ:
Հետազոտությունների արդյունքների մի մասը հրապարակվել է ժամանակի պարբերականներում, մնացածները (անտիպ) պահվում են Մատենադարանում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |