ԽՈՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ

Մեքենագետ:
Տեխ. գիտ. դ-ր (1964), պրոֆ. (1966), ՀամԳԳԱ թղթ. անդամ (1967):
Խորհրդային Միության հերոս (24.03.1945):
Ծնվ. 16.03.1923թ., Երևան:
Մահ. 13.03.1977թ., Երևան:
Եղել է հրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար:
Հերոսի կոչման արժանացել է 1944-ի մայիսին՝ Սևաստոպոլի ազատագրման մարտերում կատարած սխրագործության համար:
Ավարտել է ՀԳԻ (1951):
1962-72-ին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Մեքենայացման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ տնօրեն,
1971-77-ին՝ ՀԳԻ գյուղատնտական մեքենաների ամբիոնի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են լեռնային պայմաններում գյուղատնտեսական մեքենաների օգտագործման հարցերին:
Երկեր.
Работа сельскохозяйственных агрегатов на сильно пересеченной местности, Е., 1965;
Стабильйость работы почвообрабатывающих агрегатов, М., 1974.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

