ԽՈՒԼ ԽԱՉԻԿ, ԽԱՉԻԿ ԱՐԾՐՈՒՆԻ
Վասպուրականի Թոռնավան գավառի իշխան:
Հիշատակվում է նաև «Առյուծ» մականունով, «Հայոց մեծ իշխան» պատվանունով:
Ծննդյան թիվն անահայտ է:
Մահ. 1042թ., Թոռնավան:
1021-ին՝ Վասպուրականի ազատանու արտագաղթից հետո, հրաժարվել է հեռանալ հայրենիքից, բայց որդիները՝ Հասանն ու ճնճղուկը, իրենց զորագնդերով ծառայության են անցել Բյուզանդական կայսրությունում:
1042-ին ԽՈՒԼ ԽԱՉԻԿը 70 ռազմիկներով դիմադրել է Թոռնավան ներխուժած այլազգի հրոսակախմբին, սակայն որդու՝ 15-ամյա Իշխանիկի հետ զոհվել է անհավասար մարտում:
ԽՈՒԼ ԽԱՉԻԿի որդիները 5-հազարանոց զորախմբով ջախջախել են վերստին Թոռնավան խուժած թշնամու 15-հազարաանոց հրոսակախմբին, ոչնչացրել իրենց հորն ու եղբորն սպանողներին՝ հետ խլելով նրանց զենքերն ու դրոշները:
ԽՈՒԼ ԽԱՉԻԿին է նվիրված Ա. Քամալյանի «Խուլ Խաչիկ» (1905) պատմական վիպակը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |