ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

Սրտաբան:
Ծնվ.` 19.1.1937թ., Լենինական (Գյումրի)
Բժշկ. Գիտ. դ-ր (1971), պրոֆ. (1985), ՀՀ ԳԱԱ ակադ. (1996):
Ավարտել է ԵԲՀ (1959)։
1979-ից`Երևանի սրտաբանության ԳՀԻ տնօրեն,
1995-ից, միաժամանակ` ԱԱԻ կլինիկ. սրտաբանության ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում սրտի դիաստոլային ֆունկցիայի խանգարման և ձախ փորոքի ձևափոխման մեխանիզմներին, դրանց կանխարգելման հնարավորություններին։
Մշակել է սրտի իշեմիկ հիվանդության և բնածին արատների դեպքում սրտի ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգը և առաջարկել արյան շրջանառության անբավարարության մինչկլինիկ. փուլի զարգացման դասակարգում։
Կլինիկ. սրտաբանության մեջ ներդրել է կենսառիթմաբանության և իմունաբանության ուղղությունները, զբաղվել զարկերակային հիպերտոնիայի և սրտի իշեմիկ հիվանդության առաջնային և երկրորդային կանխարգելման հարցերի ուսումնասիրությամբ։
ՀՀ առողջապ. նախ-յան գլխ. սրտաբան (1979-2001),
Հայաստանի սրտաբանների ընկերակցության նախագահ (1982-ից),
Սրտաբանների եվրոպ. ընկերակցության գլխ. ասամբլեայի, (1983-ից),
ԱՊՀ երկրների սրտաբանների ընկերակցության նախագահության (1996-ից) անդամ։
ՀԽՍՀ Պետ. մրց. (1988)։
ՀՀ Մխիթար Հերացու մեդալ (1998)։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


