KARA-MURZA - QRISTAPOR (XACHATUR) MARGARI / ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱ - ՔՐԻՍՏԱՓՈՐ (ԽԱՉԱՏՈՒՐ) ՄԱՐԳԱՐԻ
Կոմպոզիտոր, խմբավար, հաս. գործիչ:
Ծնվ. 18.02(02.03).1853թ., Կարասուբազար (այժմ՝ք. Բելոգորսկ՝ Ղրիմի մարզում):
Մահ. 27.03(09.04).1902թ., Թիֆլիս:
Կազմակերպել է դրամատիկական ու երաժշտական սիրողական խմբեր:
1882-ից ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում ու Բաքվում:
1885-ին Թիֆլիսի Արծրունու թատրոնում տղամարդկանց փոքրակազմ երգչախմբով տվել է հայկական առաջին խմբերգ, համերգը:
Հս. Կովկասի ու Հվ. Ռուսաստանի գրեթե բոլոր հայաբնակ կենտրոններում ստեղծել է ժող. երգչախմբեր (90-ից ավելի):
1890-ին Բաքվի Թաղինի թատրոնում ղեկավարել է Գունոյի «Ֆաուստ»-ից հատվածների հայ. բեմականացումը:
1892-93-ին աշխատել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում,
1894-ին՝ Շուշիում:
1895-ին Բաքվում երգչախմբի և նվագախմբի հետ ներկայացրել է Գալֆայանի «Արշակ Բ» դրաման: Թիֆլիսում կազմակերպել է խմբավարների դասընթաց, եղել «Մշակի» թղթակից:
ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱի երգչախմբերում են մասնագիտացել ապագա նշանավոր երգիչներ Ն. Շահլամյանը, Բ. Ամիրջանյանը, Մ. Վարդիկյանը և ուր.:
ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱն գրել է հայ բանաստեղծների խոսքերով երգեր, գործիք, պիեսներ, թատեր, երաժշտություն, «Շուշան» (ըստ Ատրպետի) անավարտ օպերան:
Նշանակալի են առանց նվագակցության (շուրջ 300, հրտ.՝ 25 նմուշ, «Խմբերգեր», Ե., 1978) գյուղ. («Ալագյազ», «Քեզի մեռնեմ», «Գացեք տեսեք» ևն), քաղաքային («Ծիծեռնակ », «Դու զով խնդրես», «Անցար սարեր» ևն) և աշուղ, երգերի քառաձայն մշակումները:
ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱն արևելահայ երաժշտության մեջ հիմնել է հոմոֆոն-ակորդային բազմաձայն ավանդույթը:
Նրա խմբերգերը զգալիորեն նպաստել են ազգային երաժշտալեզվի զարգացմանը և կոմպոզիտոր, դպրոցի հիմնադրմանը:
Գրակ.
Թեյմուրազյան Ն., Քրիստափոր Կարա-Մուրզա, Ե., 1956:
Մուրադյան Մ., Քրիստափոր Կարա-Մուրզան Ա բազմաձայնության արմատավորումը հայ երաժշտության մեջ, Ե., 1956:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |