ԿԱՐԱՊԵՏ (Շառլ) ԱԴԱՄՅԱՆ ՄԿՐՏՉԻ
Ծնվ.` 1872թ., Կ. Պոլիս:
Մահ.` 1947թ., Փարիզ:
Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1887-93), միաժամանակ հետևել նկարչության մասնավոր դասընթացների։
Ստեղծագործել է Կ. Պոլսում, 1897-ից՝ Փարիզում։
1927-ից` Փարիզի գեղ. ազգ. ընկերության անդամ:
Ադամյանը ֆրանս. թատրոններում ձևավորել է ներկայացումներ, հրապարակել հայ ժողովրդի ազատագր. պայքարին նվիրված գրաֆիկ. գործեր, պատկերազարդել ֆրանս. հեղինակների երկեր (շուրջ 150 գիրք)։
Ստեղծել է ծովային տեսարաններ («Ծովափին», 1910, ՀԱՊ), պլակատներ («Ոտքի ելե´ք, մեռյալներ», «Ողջունեցե´ք, ահա Վերդենը» ևն)։
Ադամյանը ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչված վարպետ է։
Կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։
Անհատ. Ցուցահանդեսներ` Կ. Պոլսում, Փարիզում, Բրյուսելում, Ստրասբուրգում։
Գործերից պահվում են Փարիզի Լյուքսեմբուրգյան և այլ թանգարաններում, ՀԱՊ-ում։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


