KARAPET A KEXECI, BOKIK / ԿԱՐԱՊԵՏ Ա ԿԵՂԵՑԻ, ԲՈԿԻԿ
Ամենայն հայոց կաթողիկոս 1392-ից:
Հաջորդել է Թեոդորոս Բ Կիլիկեցուն:
«Բոկիկ» մականունը հավանաբար ստացել է մինչև հոգևորական ձեռնադրվելը բոկոտն՝ աղքատ, լինելու պատճառով:
Ծննդյան թիվն անհայտ է, գ. Կեղի (Ծոփքի Խորձյան գավառ):
Մահ. 1404թ., Սիս:
Գահակալել է քաղաքական և տնտեսական աննպաստ պայմաններում (եգիպտական մամլուքևերի և փոքրասիակաև թուրքմենների հարձակումներ, ունիթորական շարժման աշխուժացում ևն):
Ստեղծված իրադրությունից ելք գտնելու համար ԿԱՐԱՊԵՏ Ա ԿԵՂԵՑԻն Կիլիկիայի կառավարիչ Կոստանդին Կիլիկեցու, Ասի կառավարիչ պարոն Կարապետի և տեղի այլ իշխանների հետ 1404-ին ժողով է գումարել, որտեղ որոշվել է բնակչությանը գաղթեցնել երկրից:
Սսի բնակչության մեծ մասը բոլոր իշխանազունների հետ հեռացել և հաստատվել է Կիպրոսում ու Եվրոպայում: Կաթողիկոսը և Սսում մևացած բնակիչները, չկարողանալով դիմագրավել թուրքմեն ամիրա Ռամազանի զորքերին, անձնատուր են եղել:
Ենթադրվում է, որ դրանից հետո ԿԱՐԱՊԵՏ Ա ԿԵՂԵՑը թունավորվել է և վախճանվել:
Կաթողիկոսական գահին ԿԱՐԱՊԵՏ Ա ԿԵՂԵՑուն հաջորդել է Հակոբ Գ Ասեցին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |