ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ (Աղաջանյանց, Աղաջանով) ՍԱՐԳՍԻ
Նյարդաբան:
Ծնվ. 18.7.1876թ., Թիֆլիս, Վրաստան:
Մահ. 15.12.1955թ., Փարիզ, Ֆրանսիա:
Բժշկագիտության դ-ր (1904), պրոֆ. (1912):
Ավարտել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկ. ակադ. (1901):
1901-04-ին աշխատել է Վ. Բեխտերևի նյարդահոգեբուժ.,
1905-09-ին՝ Բեռլինի հոգեբուժ. կլինիկաներում,
1909-11-ին աշխատել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկ. ակադ-ում,
1911-12-ին՝ Նյարդահոգեբուժ. ինստ-ի ֆիգիոթերապևտիկ. կլինիկայի տնօրեն,
1912- 1913-ին դասավանդել է ռազմաբժշկ. ակադ-ի նյարդահոգեբուժ. կլինիկայում,
1913-16-ին՝ Վարշավայի կայսեր, համալսարանի բժշկ. ֆակ-ի նյարդահոգեբուժության ամբիոնի պրոֆ.,
Առաջին համաշխ. պատերազմի (1914-18) տարիներին՝ Կովկասյան ռազմաճակատի գլխ. բժիշկ:
1920-22-ին ապրել է Կ. Պոլսում:
Աշխատանքները վերաբերում են տեսողության կեղևային կենտրոնի, ուղեղիկի կորիզների ուսումնասիրմանը, փորձարար, հոգեբանության, նյարդ, հիվանդությունների ախտաբան. քիմիագիտության, եղեռնական հոգեբանության խնդիրներին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


