ԿԱՐԱՊԵՏ Բ ՈՒԼՆԵՑԻ, ԾԾԿԵՐ
Ամենայև հայոց կաթողիկոս 1726-ից:
Ծննդյան թիվն անհայտ է, ք. Զեյթուն (Ուլնիա):
Մահ. 02.10.1729թ., Վաղարշապատ:
Հաջորդել է Աստվածատուր Ա Համադանցուն:
Եղել է Գաղաթիայի հայկական թեմի առաջնորդ, եպիսկոպոս:
Թուրքական զորքերի կողմից Արարատյան երկրի ռազմակալման, Սյունիքում և Արցախում շարունակվող ազատագրական կռիվների պայմաններում Աստվածատուր Ա Համադանցու մահից հետո (1725) կաթողիկոսի օրինական ընտրություն Վաղարշապատում հնարավոր չէր:
Կ. Պոլսի հայոց պատրիարք Հովհաննեսի ջանքերով Կ. Բ Ոլ-ոլ ըևտրություևը տեղի է ուևեցել Կ. Պոլսում:
1727-ին նա այցելել է հայոց մի քանի թեմեր (Բուրսա, Անկյուրա, Եվդոկիա ևև):
1728-ի սկզբին հասել է Վաղարշապատ, համախմբել փախստական միաբաններին, կարգավորել վանքապատկան կալվածքները, նպաստել հոգևոր և մշակութային կյանքի զարգացմանը:
ԿԱՐԱՊԵՏ Բ ՈՒԼՆԵՑու պատվերով Հակոբ Հովնաթանյանը Մայր տաճարի խորաևի կամարին նկարել է 12 առաքյալների պատկերները:
Կաթողիկոսակամ գահին ԿԱՐԱՊԵՏ Բ ՈՒԼՆԵՑուն հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցին.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


