ԿԱՐԱՊԵՏ ԲԱՍՄԱՋՅԱՆ (Պասմաճյան)
Ծնվ. 1864թ., Կ. Պոլիս:
Մահ. 1942թ., Փարիզ:
Ստացել է դեղագործ., ապա՝ պատմաբանասիր. կրթություն:
1899-1907-ին Փարիզում հրատարակել է «Բանասեր» պատմ., հնախոս., գրակ, հանդեսը՝ տպագրելով հայ բժշկության, Հայաստանի պատմության վերաբերյալ արժեքավոր ուսումնասիրություններ:
Հրատարակել է «Առձեռն բառարան հայերէն աշխարհիկ լեզուէ ֆրանսերէն» (1915, համահեղինակ), որն ընդգրկում է շուրջ 42000 բառահոդված:
Իրագործել է Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպէտի» գիտ. հրատարակությունը (1926):
Առաջին անգամ տվել է հայ դրամագիտության պատմության ուրվագիծը («Հայկական ընդհանուր դրամագիտութիւն և Հայաստանի վերաբերեալ դրամներ», 1936):
Եղել է ֆրանս. բժշկապատմ. ընկերության ցկյանս անդամ,
պարգևատրվել Ֆրանսիայի հանրային կրթության գործչի ոսկե պատվո նշանով:
Երկեր.
Լեւոե Ե Լուսինեան վերջին թագաւոր հայոց, Փարիզ, 1908:
Իսկական պատմութիւն հայոց, մաս 1-2, ԿՊ, 1914-27:
Հայերէն արձանագրութիւն Անւո, Բագնայրի և Մարմաշինու (ֆրանս. թրգմ. հանդերձ), Փարիզ, 1931:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

