ԿԱՐԻՆԵ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԱԼԲԵՐՏԻ
Ծնվ. 28.03.1962թ., ք. Ախալքալաք (Վրաստան):
Կենսաֆիզիկոս: Կենսբ. գիտ. դ-ր (2004):
Ավարտել է ԵՊՀ:
1985-ից աշխատել է նախ ԵՊՀ-ում, ապա՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստ-ում, այնուհետև՝ ԵՊՀ կենսբ. կենսաֆիզիկայի ամբիոնում, 2004-ից՝ առաջատար գիտաշխատող:
Աշխատանքները վերաբերում են ակտիվ փոխադրող համակարգերի մոլ. մեխանիզմներին, անօդակյաց ֆերմենտացնող միկրոօրգանիզմների կենսաֆիզիկային, թաղանթային սպիտակուցների առանձնահատկություններին:
Հեղինակ է «Կենսաբանական թաղանթների կենսաֆիզիկա և կենսաէներգետիկա» (2003) բուհ. ձեռնարկի:
Եվրոպ. կենսաէլեկտրամագնիս. (1991-ից), Կենսաֆիզիկ. ամերիկ. (2005-ից) ընկերակցությունների, Եվրոպ. կեևսաքիմ. ընկերակցությունների դաշնության հայկ. մասնաճյուղի (2005-ից) անդամ:
"Diagnostic Pathology" միջազգ. հանդեսի խմբագր. խորհրդի անդամ (1991-ից):
Պարգևատրվել է.
ՀՀ նախագահի մրց. և ոսկե մեդալ (2003):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


