KISH / ԿԻՇ
1848-49-ի հունգարիայի հեղափոխության գործիչ,
զորավար,
գեներալ (1848):
Նույն ինքը՝ ԳԻՇ, ԿԻՇՅԱՆ (ՀՆԱԳՈՒՅՆ ՏՈՀՄԱՆՈՒՆԸ՝ ԱԳՈՆՑ) ԷՐՆԵ ՕԳՈՍՏԻՆՈՍԻ
Ծնվ. 1799թ., ք. Տեմեշվար (այժմ՝ Տիմիշոարա՝ Ռումինիայում):
Մահ. 06.10.1849թ., ք. Արադ (այժմ՝ Ռումինիայում):
1817-ից եղել է զինվորական ծառայության մեջ:
1842-ին նշանակվել է Հաննովերյան հեծելազորային գնդի հրամանատար:
Հունգարիայի հեղափոխության սկզբից միացել է հեղափոխական զորքերին՝ հեղափոխության տրամադրության տակ դնելով իր գերդաստանի հարստությունը (մոտ 6-7 մլն ֆորինտ):
Բանակում սերբ. հակահեղ. զորքերի ջախջախման ժամանակ դրսևորած մարտական հմտության համար ստացել է գեներալի աստիճան, նշանակվել հեղափոխական բանակի հվ. ուժերի ընդհանուր հրամանատար:
Ազատագրել է մի շարք քաղաքներ, մերժել կայսերական բանակի կողմն անցնելու առաջարկը:
Հեղափոխության պարտությունից հետո, 1849-ի սեպտեմբերի 21-ին, ԿԻՇը ձերբակալվել է և 12 այլ զորապետերի հետ (այդ թվում՝ Վ. Լազարը) գնդակահարվել:
ԿԻՇը կապված է եղել հունգարահայ գաղութին և օժանդակել նրան:
Նադպեչկերեկում (Հարավսլավիա) կանգնեցվել է ԿԻՇի հուշարձանը (1906), իսկ Արաղում՝ հուշակոթող՝ ի պատիվ 13 հերոսների:
ԿԻՇի անվամբ փողոցներ են կոչվել Բուդապեշտում, Սեգեդում և այլուր:
Պարգևատրվել է Հունգարիայի հեղափոխության շքանշանով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |