KIRAKOS / ԿԻՐԱԿՈՍ
XIII դարի 1-ին կեսի գրիչ և մանրանկարիչ:
Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ:
Նույն ինքը՝ Կյուրակոս:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Գործել է Դրազարկում և Հռոմկլայում:
Թորոս Ռոսլինը, որ աշակերտել է ԿԻՐԱԿՈՍին, իր «Զեյթունի Ավետարանի» հիշատակարանում նրան անվանել է «չքնաղագեղ գրիչ»:
Պահպանվել են ԿԻՐԱԿՈՍի՝ 1239-ին Դրազարկում նկարազարդած ճաշոցը (ձեռ. № 53, Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարան) և Ավետարաններ (1244-ինը՝ Վենետիկի Մխիթարյան մատենադարանում, ձեռ. № 69, 1248-ինը՝ Անթիլիասի Կիլիկիո հայոց կաթողիկոսարանի հավաքածուում, ձեռ. № 8, 1249-ինը՝ Մատենադարանում, ձեռ. № 7690):
ԿԻՐԱԿՈՍի մանրանկարների զարդային առանձնահատկությունները բխում են XII դ. 2-րդ կեսի կիլիկյան գրքարվեստի ավանդույթներից:
Ավետարանիչների պատկերագրության մեջ նկատելի է XI դ. Բագրատունիների օրոք ծաղկած մանրանկարչության, նաև XII դ. 2-րդ կեսի բյուզ. գեղանկարչության մաներիստ. սկզբունքների իմացությունը:
Հռոմկլայի ծաղկողներից առաջինը ԿԻՐԱԿՈՍի գործերում է նկատվում արմ., մասնավորապես խաչակիրների շրջանի գեղանկարչության (օր.՝XIII դ. Աինայի սրբապատկերների) տեխ. սկզբունքներին քաջատեղյակ լինելը:
Գրակ.
Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ., Ե. 1964:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |