KIRAKOS TAVRIZECI / ԿԻՐԱԿՈՍ ԹԱՎՐԻԶԵՑԻ
XIV դ. սկզբի մանրանկարիչ:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
1330-ին Ջղավնա անապատում (տեղն՝ անհատ է) ԿԻՐԱԿՈՍ ԹԱՎՐԻԶԵՑԻն ծաղկել է Կիրակոս Երզնկացու ընդօրինակած Ավետարանը (Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի թանգարան, ձեռ. № 47/43), որի մանրանկարների ոճից և պատկերագրությունից երևում է, որ ստեղծվել է Սյունիքում:
Ձեռագրերի խորանները հիշեցնում են կիլիկյան ստեղծագործությունները, իսկ տերունական որոշ պատկերներ՝ Մոմիկի 1302-ի (Մատենադարան, ձեռ. № 6792) Ավետարանի նկարազարդումները:
ԿԻՐԱԿՈՍ ԹԱՎՐԻԶԵՑու արվեստին բնորոշ է զարդաձևերի առատությունը տերունական պատկերներում, պայծառ գունային համադրություններում՝ կարմիրի և կապույտի գերակայությունը, զգեստների ծալքավորման գծային լուծումը, ինչպես նաև պատկերագրական հնագույն նախօրինակների կիրառումը:
Գրակ.
Der - Nersessian S., Mekhitarian A., Armenian Miniatures from Isphahan, Brussels, 1986.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |