ԿԻՐԻԱԿ (ՀԱՐՈՒԹՅՈՒՆ) ԶԱՎՐԻԵՎ (ԶԱՎՐԻՅԱՆ) ՍԱՄՍՈՆԻ
Շինարարական մեխանիկայի և սեյսմոլոգիայի բնագավառի գիտնական:
Տեխնիկական գիտությունների դոկտոր (1936), պրոֆ. (1923), ՎԽՍՀ ԳԱ ակադ. (1941):
Ծնվ. 16(29).01.1891թ., Թիֆլիս:
Մահ. 14.12.1978թ., Թբիլիսի:
Դ.Ս. Զավրիևի եղբայրը:
ՎԽՍՀ գիտ. և տեխ. վաստ. գործիչ (1941):
Ավարտել է Ս. Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ճարտարագետների ինստիտուտը (1914):
1930-38- ին դասախոսել է ԵՊՀ-ում:
1947-78-ին՝ ՎԽՍՀ ԳԱ Շին. մեխանիկայի և սեյսմակայունության ԳՀԻ տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են երկաթբետոնի դիմադրության, շենքերի և ճարտարագիտական կառույցների (հիմնականում կամուրջների) նախագծման, հաշվարկների կատարելագործման, կառուցման, սեյսմակայուն շինարարության զարգացման հարցերին:
Ապացուցել է քարե սեյսմակայուն կառույցների իրականացման հնարավորությունը և շենքերի հակասեյսմիկ գոտիների անհրաժեշտությունը:
Ստեղծել է դինամիկ սեյսմակայունության տեսություն, նախագծել Անդրկովկասյան երկաթուղու բազմաթիվ խոշոր կամուրջներ:
Մասնակցել է ՀՀ մի շարք կառույցների, այդ թվում՝ Կառավարական տան նախագծմանն ու կառուցմանը:
ՎԽՍՀ ԳԽ պատգմ. (1951-63):
Նախալարված երկաթբետոնի ամերիկյան ինստիտուտի պատվավոր անդամ (1957), Սեյսմակայուն շինարարության միջազգային ասոցիացիայի գործկոմի տնօրեն (1963):
Երկեր.
Բետոնի կազմության նախագծումը, Ե., 1947 (համահեղինակ):
Исследование несущей способности фундаментов опор контактной сети, М., 1960 (համահեղինակ);
Расчет арочных мостов, М., 1956; Сейсмостойкость зданий, Тб., 1970.
Գրակ.
Воспоминания о К. С. Завриеве (сб.), Тб., 1981.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

