ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կոմպոզիտոր
Բնակավայրը` Հայաստան

«Մեր ժողովրդական երգերն ու պարերգերը ... բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը»:
Կոմիտաս


Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ:

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է ունեցել նաև արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա:


Ծնվ. 26.09.1869թ., Քյոթահիա (ներկայիս Թուրքիա):
Մահ. 22.10.1935թ., Փարիզ, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում:

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին հատուկ ուշադրություն է դարձվել ԿՈՄԻՏԱՍի երաժշտական դաստիարակությանը:

Վաղ տարիքում հիմնովին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել է ժողովրդական երգեր, ստեղծագործական փորձեր կատարել:

1893-ին ավարտելով ուսումը՝ նշանակվել է երաժշտության ուսուցիչ և Մայր տաճարի խմբավար,
1894-ին ձեռնադրվել կուսակրոն աբեղա (անվանակոչվել Կոմիտաս),
1895-ին՝ վարդապետ (Կոմիտաս վարդապետ):

1896-99-ին Բեռլինում, Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և համալսարանում ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, երաժշտության պատմություն և գեղագիտություն, խմբավարություն, մշակել ձայնը, սովորել է նվագել դաշնամուր և երգեհոն:

Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր-անդամներից էր, հանդես է եկել հայ երաժշտության մասին զեկուցումներով:

1899-ից Էջմիածնում շարունակել է գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքը, ժողովրդական երգերի հավաքումը, ճեմարանի խմբով համերգներ տվել Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում, Բաքվում, Շվեյցարիայի քաղաքներում և Վենետիկի Մխիթարյան միաբանությունում:

1906-ին Ֆրանսիայի «Լամուրյո» ընկերության երգչախմբի հետ հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները մեծ հաջողությամբ ներկայացրել է Փարիզում:

1910-ին տեղափոխվել է Կ. Պոլիս, ստեղծել երգչախումբ, համերգներ տվել Կ. Պոլսում, Ադաբազարում, Պարտիզակում, Ալեքսանդրիայում, Կահիրեում և այլուր:

1915-ի ապրիլի 2-3-ին Ստամբուլի Բայազետ թաղի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնի հրավերով հանդես է եկել զեկուցումներով և համերգով:

1915-ի ապրիլի 24-իև թուրքական կառավարության կազմակերպած հայկական կոտորածը ընդհատել է ԿՈՄԻՏԱՍի բեղմնավոր գործունեությունը: Եղեռնի և աքսորի մղձավանջի ազդեցությամբ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը (Փարիզի հոգեբուժարաններում) չի ապաքինվել:

ԿՈՄԻՏԱՍի բազմակողմանի գործունեության մեջ առավել կարևոր են ստեղծագործական, հավաքչական ու գիտական աշխատանքները:

Ժողովրդական երգերը նա գրառել է ժողովրդի պատմության ու հոգեբանության խորիմացությամբ և գիտական վերլուծական մոտեցումով: Դրանք դրսևորում են հայ ազգային ոճն ու լեզուն, արտահայտչամիջոցների բազմազանությունն ու ինքնատիպությունը:

ԿՈՄԻՏԱՍի հեթանոսական հորովելները, «Սասունցի Դավիթ» և «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, միջնադարյան անտունիները և հոգևոր տաղերը, հիրավի, պատմամշակութային խո շոր հայտնագործություններ են:

ԿՈՄԻՏԱՍի հայկական, գեղջկական երգերը ժողովրդական երգարվեստի յուրատեսակ պատմագրությունն են:

Տեսական աշխատանքներում ԿՈՄԻՏԱՍը բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, երգաստեղծության սկզբունքները և հատկանիշները, դասակարգել տեսակներն ու բնութագրել գեղագիտական արժանիքները: Սկզբունքորեն կարևոր են ԿՈՄԻՏԱՍի՝ ժողովդրական և հոգևոր երաժշտության միասնության հիմնադրույթը և հնագույն խազագրությանն առնչվող մտահանգումները:

ԿՈՄԻՏԱՍի ստեղծագործությունը, որ գլխավորապես վոկալ՝ մեներգային և խմբերգային է, բաժանվում է երկու հատվածի՝ ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրի վրա հիմնված և բուն հեղինակային գործեր («Առ գետս Բաբելացւոց» սաղմոսը, Հ. Պարոնյանի խոսքերով՝ «Քաղաքավարության վնասներ» երաժշտական պատկերները, Հ. Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն» կանտատը, Թումանյանի խոսքերով՝«Մութն էր Երկինքը» ռոմանսը, «Կաքավի երգը» ևն):

ԿՈՄԻՏԱՍն առավել կարևորել է ժողովրդական սկզբնաղբյուրին հիմնված երկերը («Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Ծիրանի ծառ», «Անտունի», «Լուսնակն անուշ» ևն), որոնցում զգացվում է ժողովրդական նյութի նկատմամբ ԿՈՄԻՏԱՍի անհատականության զորեղ ներգործությունը, ներդաշնակության, մասնավորապես բազմաձայնության բացառիկ ինքնատիպ և ժամանակի նորագույն միջոցների ու հնարքների վարպետ կիրառումը, ժողովրդական երաժշտության և ժամանակակից եվրոպական կոմպոզիցիոն միջոցների խելամիտ համադրումը:

ԿՈՄԻՏԱՍի ստեղծագործությունը լայն հեռանկարներ բացեց ազգային երաժշտարվի զարգացման գործում, նկատելի ազդեցություն ունեցավ արլ. այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա:

ԿՈՄԻՏԱՍի անունով են կոչվել լարային քառյակ, Երևանի կոնսերվատորիան, կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը ևն, արձաններ են կանգնեցված Երևանում, Էջմիածնում, Փարիզում և այլուր:

* * * *
«Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (1906 թ., Փարիզ) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ»:
Լուի Լալուա
Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, երաժշտական քննադատ

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 27218
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148186863052338_komitas.jpg

    Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148186857609185_komitas2.jpg

    Կոմիտաս աշխատանքի պահուն

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148186877682637_komitas3.jpg

    Կոմիտաս վարդապետի թաղումը Վիլ-ճիւֆ հիվանդանոցի դարպասի մուտքին: Փարիզ 1935

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148198345352986_komitas4.jpg

    Կոմիտաս Հայկական մշակոյթի ներկայացուցիչներու հետ: Մայիս, 1910

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148198389788769_komitas5.jpg

    Կոմիտաս Վարդապետ

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13414821957672828_komitas6.jpg

    Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148219552102058_komitas8.jpg

    1909թ.

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148219523548261_komitas9.jpg

    1901 Ս. Էջմիածին - Կոմիտաս եւ Տիրայր վարդապետ:

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148219577645558_komitas10.jpg

    Կոմիտասը, Ս. Մելիքյան և Ա. Շահումյանը, Հոկտեմբեր 1909թ.

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148259470469090_komitas11.jpg

    Կոմիտասը երկրորդը՝ ձախից

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148259462214162_komitas12.jpg

    Կոմիտասն իր ընկերների և ծանոթների հետ

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148259450877616_komitas13.jpg

    Կոմիտաս եւ Վահան Տէր-Առաքելեան

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148259434041092_komitas14.jpg

    Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148259493524392_komitas15.jpg

    Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148259498092500_komitas16.jpg

    1910

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148259470522908_komitas17.jpg

    Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148259497536364_komitas18.jpg

    Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148259426811188_komitas19.jpg

    Մեջտեղում Կոմիտասն է՝ հանրահայտ գրող Հ. Թումանյանյանի հետ (ձախից)

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148281878339807_komitas20.jpg

    Կ. Պոլիս, 1914թ.

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148281821481970_komitas21.jpg

    Էջմիածին, 1890թ.

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148281831835720_komitas22.jpg

    Կոմիտաս Վարդապետն իր 312 երգչից կազմված երգչախմբով, Կ. Պոլիս, 1914թ.

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148286037693402_komitas23.jpg

    Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148301616774003_komitas24.jpg

    Բեռլին, 1898թ.

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148301761074468_komitas25.jpg

    Բեռլին, 1896թ.

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
  • ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134148301725318456_komitas26.jpg

    Կոմիտասը երկրորդ շարքում, ձախից երկրորդը: Կոմիտասն իր համակուրսեցիների հետ, 1892-1893

    ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott