KOSTAN KOSTANYAN ARTAVAZDI / ԿՈՍՏԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴԻ
Տեխնոլոգ-քիմիկոս:
Տեխ. գիտ. դ-ր (1963), պրոֆ. (1976),
ՀՀ ԳԱԱ ակադ. (1996, թղթ՝ անդամ՝ 1977-ից):
Ծնվ. 01.09.1926թ., Վաղարշապատ:
Ավարտել է ԵՊՀ (1948):
1952-55-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Քիմիայի ինստ-ում,
1959-69-ին՝ ՀԽՍՀ ԺՏԽ Երևանի քիմիայի ԳՀԻ ապակու քիմիայի և տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ,
1969-86-ին՝ ԽՍՀՄ էլեկտրավակուումային ապակու ԳՀԻ Երևանի մասնաճյուղի տնօրեն,
1986-93-ին՝ ՀՊՃՀ սիլիկատների տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, (1993-ից՝ պրոֆ.):
Աշխատանքները վերաբերում են սիլիկատների, մասնավորապես ապակիների ֆիզքիմիային ու տեխնոլոգիային:
Բացահայտել է հալած ապակիների էլեկտրահաղորդականության, բաղադրության և ջերմաստիճանի միջև եղած կապի հիմնական օրինաչափությունները:
ԿՈՍՏԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆի ղեկավարությամբ մշակվել և արտադրության մեջ ներդրվել են ուղղակի և անուղղակի տաքացման գարնիսաժային էլեկտր, վառարաններ՝ տարբեր հալունության ապակիների եփման համար:
Երկեր.
Սիլիցիումի քիմիա և սիլիկատների ֆիզիկական քիմիա, Ե., 1967:
Керамические и стеклянные диэлектрики в электронной технике, Е„ 1984 (համահեղինակ).
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |