ԿՈՍՏԱՆԴԻՆ (պայլ)
Գունդստաբլ (1210-ից), պայլ, թագավորահայր և ավագ պարոն Կիլիկյան Հայաստանում:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1263թ.:
Շողականի ճակատամարտում (1216) գերվել է սելջուկյան թուրքերից:
Լևոն Բ 1219-ին փրկագնել է և կարգել իր դստեր՝ Զաբելի խնամակալ:
Լևոն Բ-ի մահից (1219) հետո ԿՈՍՏԱՆԴԻՆը հայկական գահը պաշտպանել է ապստամբած Վահրամ մարաջախտի և Ռուբեն Ռայմունդի ոտնձգություններից,
1221-ից երկրի կառավարումը կենտրոնացրել իր ձեռքում:
7-ամյա Զաբելին պսակել է Անտիոքի դուքս Բոհեմունդ IV Միակնանու որդի Ֆիլիպի հետ, նրան օծել Կիլիկիայի հայոց թագավոր, սակայն լատինամետ քաղաքականության պատճառով 1223-ին նրան գահազրկել է, բանտարկել և կրկին ստանձնել երկրի կառավարումը:
Զաբելին ամուսնացնելով իր 11-ամյա որդի Հեթումի հետ՝ վերջինիս հռչակել է գահաժառանգ:
1226-ին Հեթում Ա օծվել է թագավոր:
ԿՈՍՏԱՆԴԻՆը կարգվել է թագավորահայր և ավագ պարոն, նրա մյուս որդիներից Սմբատը՝ գունդստաբլ, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր, Լևոնը՝ մարաջախտ և պարոնաց պարոն, Օշինը՝ պայլ և Կոդիկիսի բերդատեր:
Ցկյանս եղել է Հեթում Ա-ի գահակիցն ու խորհրդատուն:
ԿՈՍՏԱՆԴԻՆի հմուտ քաղաքականության շնորհիվ հաղթահարվել են ներքին երկպառակությունները, բարենպաստ պայմաններ են ստեղծվել երկրի տնտեսամշակութային վերելքի համար:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |