ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա ԲԱՐՁՐԱԲեՐԴՑԻ (Մավռիանցի)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Ամենայն հայոց կաթողիկոս 1221-ից:
Հաջորդել է Հովհաննես Զ Սսեցուն:

Ծնվ. 1180-ական թթ., Բարձրբերդ:
Մահ. 1267թ, Հռոմկլա (Կիլիկիա):

Սովորել է Մլիճի վանքում և Հռոմկլայի կաթողիկոսարանում:
Եղել է Մլիճի (ենթադրվում է՝ նաև Բարձրբերդի) եպիսկոպոսը:
Վարել է երկրի ամրապնդման և հզորացման, Հայ եկեղեցու միաբանության, ինքնուրույնության քաղաքականություն, բացել է նոր դպրոցներ, հիմնել միաբանություններ, գրչության կենտրոններ ևն:

1243-ին Վարդան Աբևելցու հետ Սսում հրավիրել է ժողով, որի ընդունած կանոններն ու սահմանումներն ընդարձակ շրջաբերականով հղել է (1246) հայոց Արլ. վարդապետներին՝ հաստատելու:

Վերաշինել է տվիլ Արտագի Ա. Թադեի վանքը, հիմնել միաբանություն և այն դարձրել (1247) թեմական կենտրոն:
1254-ին քաղ. բանակցությունների միջոցով դաշինք է կնքել Կիլիկիայի հայկական թագավորության և Բյուզանդիայի միջև,
1259-ին հանդիպել Հոզավու խանի հետ, նպաստել հայ-մոնղոլական դաշինքի ամրապնդմանը:
1264-ին, 1265-66-ին Հեթում Ա-ի հետ մերժել է Հռոմի պապի հարուցած դավանաբան, վիճաբանությունևերի խնդիրները, պահպանել Հայ եկեղեցու դավանական ինքնուրույնությունը:

Կաթողիկոսական աթոռին ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա ԲԱՐՁՐԱԲեՐԴուն հաջորդել է Հակոբ Ա Կլայեցին:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3058
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՊՈՂՈՍ (ՊԱՎԵԼ) ԲԵԿ ՓԻՐՈՒՄՅԱՆ (ՓԻՐՈՒՄՈՎ) ԿԱՐԱՄԱՆԻ Ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ (1914): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott