ԿՈՍՏԱՆԴԻՆ Բ ԿԱՏՈՒԿԵՑԻ
Ծնվ. մոտ 1210-ական թթ., Կատուկ (Կիլիկիա):
Մահ. 1293-ից հետո:
Ամենայն հայոց կաթողիկոս 1286-89-ին:
Հաջորդել է Հակոբ Ա. Կլայեցուն.
Ուսանել է Հռոմկլայի կաթողիկիսարաևում:
Ընդդիմացել է հռոմ. եկեղեցու՝ հայ ժողովրդին կաթոլիկություն պարտադրելու ձգտումներին (այդ նպատակով Նիկողայոս IV պապը նամակ է հղել Հեթում Ա-ին), որի պատճառով Հեթում Բ և լատինադավանության պարագլուխ Գրիգոր եպս. Անավարզեցիև (Գրիգոր է Անավարզեցի) 1289-ի վերջին Սսում մասնակի ժողով են գումարել և նրան գահընկեց արել:
ԿՈՍՏԱՆԴԻՆ Բ ԿԱՏՈՒԿԵՑԻին բանտ է նետվել:
1293-ին Հեթում Բ-ի հրամանով ազատվել է ու նշանակվել Սկևռա վանքի (Լամբրոնին մերձ) առաջնորդ:
1293-ին արձանագրություն-հիշատակարան է թողել Սկևռայի «Սրբարան» կոչվող մասնատուփի վրա: Կաթողիկոսական գահին ԿՈՍՏԱՆԴԻՆ Բ ԿԱՏՈՒԿԵՑԻուն հաջորդել է Ստեփանոս Դ Հոոմկլայեցին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

