ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ ԿԵՍԱՐԱՑԻ, Հերձվածող
Ամենայն հայոց կաթողիկոս 1307-ից:
Ծննդյան թիվը՝ մոտ 1240-ական թթ.:
Մահ. 1322թ., Սիս:
Հաջորդել է Գրիգոր Է Անավարզեցուն:
Եղել է Կեսարիայի արքեպիսկոպոսը:
1307-ին Սսում Կիլիկիայի թագավոր Հեթում Ա-ի հետ հրավիրել է ժողով, վերջինիս կամքով ընտրվել կաթողիկոս:
Ընդունել է հայադավանությանը հակամետ որոշումներ, որոնք իրականացնելու ժամանակ հետագայում հանդիպել է ընդդիմության, այդ թվում՝ հայոց Արլ. վարդապետների կողմից:
ՕշիՆ գահ բարձրանալուց հետո այդ որոշումներն արդեն պարտադրվել են ժողովրդին:
Զայրացած եկեղեցականները և ժողովուրդը 1308-ի Ադանայի ժողովում մերժել են ծիսական բոլոր նորամուծությունները Հայ եկեղեցում, որին հետևել է նաև 1309-ի Սսի ժողովը:
ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ ԿԵՍԱՐԱՑԻն և Օշին Ա դիմել են բռնությունների, բայց պարտադրվող կաթոլիկության դեմ բողոքները չեն դադարել: Ընդվզել է նաև Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ 1331-ին կապերը խզելով Հայոց կաթողիկոսության հետ: Ներքին այս երկպառակություններից օգտվել և բազմիցս Կիլիկիայի վրա են հարձակվել շրջակա մահմեդական իշխանությունները:
Արմ-ից ռազմական օգնություն ստանալու նպատակով ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ ԿԵՍԱՐԱՑԻն և Օշին Ա 1316-ին գումարել են Ադանայի նոր ժողով, նորից փորձել պարտադրել կաթոլիկությունը, բայց ցանկալի արդյունքի չեն հասել:
Կաթողիկոսական գահին ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ ԿԵՍԱՐԱՑուն հաջորդել է Կոստաևդիև Դ Լամբրոնացին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

