ԿՈՍՏԱՆԴԻՆ Դ
Կիլիկյան Հայաստանի թագավոր 1345-ից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1363թ.:
Հեթումյանների ազգականը (մայրը՝ Սարիունեն, Սմբատ Գունդստաբլի թոռն էր), մեծ մարաջախտ և Նոր բերդի տեր Բաղդինի որդին:
Հաջորդել է Կոստանդին Գ Լուսինյանին:
Համախմբելով հայրենասեր իշխաններին՝ 1346-ին դիմակայել է մամլուքների և թուրքմենների հարձակմանը, ազատագրել Կապան բերդը:
1347-ի ամռանը ջախջախել է Կիլիկիա ներխուժած Եգիպտոսի սուլթանության առաջապահ գնդերը, աշնանը Կիպրոսի նավատորմիղի աջակցությամբ ազատագրել Այասը: Սակայն Եգիպտոսի սուլթանությունը, մերժելով ԿՈՍՏԱՆԴԻՆ Դ-ի հաշտության առաջարկը, կրկին զավթել է Այասը, իսկ նրա դաշնակիցներ Իկոնիայի սուլթանը, Հալեպի ամիրան՝ երկրի այլ շրջաններ:
Օգտվելով Եգիպտոսում ծագած գահակալական կռիվներից՝ ԿՈՍՏԱՆԴԻՆ Դ-ն Հռոդոսի Ս. Հովհաննես ասպետական օրդենի օգնությամբ ջախջախել է Հալեպի ամիրայի ասպատակիչ զորամասը և հասել մինչև Ալեքսանդրետի ծոցը:
Հռոմի պապի և եվրոպական պետությունների օգնության սին խոստումներից հիասթափված՝ ԿՈՍՏԱՆԴԻՆ Դ-ի և Մեսրոպ Ա Արտազեցու նախաձեռնությամբ 1361-ին Սսում գումարված ժողովը չեղյալ է հայտարարել հայ և կաթոլիկ եկեղեցիների միության վերաբերյալ նախկին ժողովների որոշումները, դատապարտել պապականության վարքագիծը:
Հայ մատենագիրները ԿՈՍՏԱՆԴԻՆ Դ-ին անվանել են «այր խոհական » և «մեծ արքա»:
Նրա անունով հատվել է ոսկե դրամ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


