ԿՈՍՏԱՆԴԻՆ Դ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ,
Ամենայն հայոց կաթողիկոս 1323-ից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1326, Սիս, ամփոփիվել է Դրազարկի վանքում:
Հաջորդել է Կոստանդին Գ Կեսարացուն:
Դրազարկում վարել է առաջնորդական պաշտոն (այստեղից էլ՝ երկրորդ անունը):
Մասնակցել է Սսի և 1316-ի Ադանայի եկեղեցական ժողովներին:
Սկզբում գործակցել է իր նախորդի՝ Կոստանդին Գ Կեսարացու հետ (արևմտամետության խնդրում), բայց գահ բարձրանալով՝ հրաժարվել է այդ քաղաքականությունից: Այդ պատճառով չի մասնակցել Կիլիկիայի հայկական թագավորության խնամակալ Օշին պայլի՝ Հռոմի հետ վարած բանակցություններին՝ գրավելով չեզոք դիրք:
Երկրի քաղաքական դրությունը բարելավելու նպատակով 1323-ին 15-ամյա հաշտություն է կնքել Եգիպտոսի Նասր սուլթանի հետ, որը, որոշակի հարկի դիմաց, պարտավորություն է վերցրել վերաշինել Կիլիկիայի՝ իր կողմից ավերված բերդերը:
Կաթողիկոսական գահին ԿՈՍՏԱՆԴԻՆ Դ ԼԱՄԲՐՈՆԱՑուն հաջորդել է Հակոբ Բ Անավարզեցին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


