KOSTANDIN E / ԿՈՍՏԱՆԴԻՆ Ե
Կիլիկիայի հայոց թագավոր 1365-ից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1373թ., ապրիլ:
Նղր բերդի տեր Հեթումի որդին:
Հաջորդել է հորեղբորորդուն՝ Կոստաևդին Դին:
Ձգտելով խուսափել տարածքային հետագա կորուստներից՝ ԿՈՍՏԱՆԴԻՆ Ե աշխատել է վարել զգույշ և շրջահայաց քաղաքականություն Եգիպտոսի սուլթանության և հարևան մահմեդական ամիրայությունների նկատմամբ:
Չի մասնակցել Եգիպտոսի դեմ Կիպրոսի մղած պատերազմին (1365-67), ապարդյուն փորձել է հաշտվել Եգիպտոսի հետ:
Այդուհանդերձ, Եգիպտոսի սուլթանության զորքերն ասպատակել են Կիլիկիան, պաշարել Սիսը:
Երկարատև պաշարումից հետո չկարողանալով գրավել ԿՈՍՏԱՆԴԻՆ Ե-ի գլխավորությամբ հերոսաբար մարտնչող միջնաբերդը՝ թշնամին հրդեհել է քաղաքը և նահանջել:
Եգիպտոսի հետ ԿՈՍՏԱՆԴԻՆ Ե-ի հաշտության նոր փորձը խափանելու համար ունիթորները դավադրաբար սպանել են նրան և գահը հանձնել Լևոև Զ Լուսինյանին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |