KOSTANDIN LAMBRONACI / ԿՈՍՏԱՆԴԻՆ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ
Թագադիր իշխան Կիլիկյան Հայաստանում 1226-ից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1250թ.:
Ներսես Լամբրոնացու եղբայր Հեթումի որդին:
Լամբրոն բերդի տեր ԿՈՍՏԱՆԴԻՆ ԼԱՄԲՐՈՆԱՑԻն իր զորաջոկատով մասնակցել է սելջուկյան թուրքերի դեմ Շողականի ճակատամարտին (1216) և գերեվարվել Իկոնիա:
1219-ին Լևոև Բ Մեծագործը փրկագնել է նրան:
Հավակնելով Կիլիկիայի հայոց գահին՝ ԿՈՍՏԱՆԴԻՆ ԼԱՄԲՐՈՆԱՑԻն ընդդիմացել է իր ազգականներին՝ նորահաստատ Հեթումյան արքայատանը, որը հզոր իշխանի հետ հաշտվելու համար նրան շնորհել է թագադրության գործակալությունը:
Այդուհանդերձ՝ ԿՈՍՏԱՆԴԻՆ ԼԱՄԲՐՈՆԱՑԻն, գործակցելով Իկոնիայի սուլթանության հետ, ապստամբել է Հեթում Ա-ի դեմ, որի հետ փորձել է հաշտվել թաթար-մոնղոլներից Իկոնիայի սուլթանության պարտությունից (1243) հետո, բայց մերժվել է:
1245-ին սելջուկյան թուրքերի գլուխ անցած՝ ավերել է երկրի մի շարք քաղաքներ, պաշարել Տարսոնը, սակայն պարտվել է և փակվել Լամբրոնում:
1250-ին հալածական ԿՈՍՏԱՆԴԻՆ ԼԱՄԲՐՈՆԱՑԻն, իբրև դավաճան, սրախողխող սպանվել է, իսկ նրա կալվածքները միացվել են արքունականին:
Տոհմական թշնամությունը վերացնելու համար Հեթում Ա-ն ԿՈՍՏԱՆԴԻՆ ԼԱՄԲՐՈՆԱՑու որդի Հեթումին վերադարձրել է Լամբրոնը, դստերը՝ Կիռ Աննային (Կեռան), պսակել իր գահաժառանգ որդի Լևոնի հետ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |