ԿՈՍՏԱՆԴԻՆ ԽԱՏԻՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Հաս-քաղ. գործիչ:
Նավթարդյունաբերության ճարտարագետ-քիմիկոս:
ՀՀԴ կուս-յան հիմնադիր-անդամ:
Ծնվ. 09.06.1864թ., Թիֆլիս:
Մահ. 23.10.1913թ., Բաքու:
Ա.Հ. և Գ.Հ. Ւսատիսյաևների եղբայրը:
Ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը, Ս. Պետերբուրգի լեռնային ինստ-ը:
Գործուն կերպով մասնակցել է ուսանող. շարժումներին, ծավալել կուս-հեղ. գործունեություն:
Բաքվում աշխատել է որպես լեռնային ճարտարագետ, հիմնադրել «Խատիսյան-Տուզբաշյան և ընկերություն» ֆիրման:
1905-06-ի հայ-թաթար. ընդհարումների ժամանակ հանդես է եկել խաղաղարար նախաձեռնությամբ, կազմել հայ-թաթար-ռուս. խառը հանձնաժողով:
Հայկ. պատվիրակության (15 հոգի) կազմում 1905-ին Թիֆլիսում հանդիպել է Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին և հարց բարձրացրել Բաքվում տարբեր ազգություների համար օրենքների հավասարություն ապահովելու մասին:
1906-ին դիմել է Մկրտիչ Ա Վանեցուն՝ նրա նախաձեռնած համագումարը հետաձգելու խնդրով, համարելով, որ քաղ. պահը աննպաստ է և այն կարող է նոր պառակտման պատճառ դառնալ:
Խ-ի ջանքերով ստեղծվել է «Բաքվի հայոց կուլտուրական միությունը» (1906-17), եղել է այդ միության ցկյանս նախագահը:
1912-ին ընտրվել է Բաքվի քաղաքային դումայի պատգմ.:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

.jpg)
