ԿՈՍՏԱՆԴԻՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ՊԵՏՐՈՍԻ
Դիվանագետ, գեներալ-լեյտենանտ:
Ծնվ. 1840թ., Նուխի (այժմ՝ Շաքի՝ Ադրբեջանում):
Մահ. 1922թ., Վիեննա:
Ա.Պ. Կամսարականի եղբայրը:
Ավարտել է Սոսկվայի ռազմական ուսումնարանը:
Մասնակցել է 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմին (Կովկասյան ռազմաճակատում): Պատերազմից հետո նշանակվել է Էրզրումի զինվորական նահանգապետի օգնական,
1877-ի վերջին՝ ռուսական փոխհյուպատոս Էրզրումում,
1878-ին՝ Վանում:
Ջանքեր է գործադրել Արևմտյան Հայաստանում Բեռլինի միջազգային կոնգրեսի (1878) որոշումներն իրագործելու համար:
Սերտ կապ է պահպանել Կարինի «ՊաշտապաՆ հայրենյաց» կազմակերպության հետ:
Աշխատել է ստեղծել հայ-ասորա-քրդական դաշինք՝ ընդդեմ թուրքական տիրապետության:
ԿՈՍՏԱՆԴԻՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆի հայանպաստ գործունեությունից դժգոհել են եվրոպական հյուպատոսները, և ռուսական կառավարությունը 1884թ-ին նրան փոխադրել է Սիրիա:
1900-14-ին ապրել ու աշխատել է Ս. Պետերբուրգում (գլխ. շտաբում), Կիմում, ապա՝ Ֆրանսիայում, Եգիպտոսում, Վիեննայում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


