ԿՈՍՏԱՆԴԻՆ ՍԻԼՎԱՆ, Սիղվանոս
Պավլիկյան աղանդավորական շարժման առաջնորդ 657-ից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 681/684թ.:
Գործել է Բարձր Հայքի Մանանադի գավառում:
654-ին ընդունել է Պողոս առաքյալի աշակերտ Սիլվանի (Սիղվանոսի) անունը:
657-ին տեղափոխվել է Բյուզանդական կայսրության Կոլոնիայի Կիբոսա ամրոցը (Փոքր Հայքի տարածքում), կազմակերպել պավլիկյան համայնք:
Այրել է մանիքեական գրքերը, ընդունել միայն Նոր կտակարանը (առանց Պետրոսի թղթերի) և Պողոս առաքյալի թղթերը՝ դրանք մեկնաբանելով պավլիկյան գաղափարների տեսանկյունից:
Սպանվել է բյուզանդական պատժիչ զորքերի կողմից:
Բյուզանդացի պատմագիրներ Պետրոս Սիկիլիացին, Փոտը և Գևորգ Վանականը ԿՈՍՏԱՆԴԻՆ ՍԻԼՎԱՆին համարել են Պավլիկյան շարժման հիմնադիրը:
Իրականում նա վերափոխել է պավլիկյանների գաղափարախոսությունը՝ այն մաքրելով մանիքեությունից ժառանգած զրադաշտական դրույթներից:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

