HAKOB ZAVRIEV (ZAVRYAN) / ՀԱԿՈԲ ԶԱՎՐԻԵՎ (ԶԱՎՐՅԱՆ)
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, բժիշկ:
ՀՀԴ կուսակցության անդամ:
Ծնվ. 1866թ., Թիֆլիս:
Մահ. 1920թ., Մոսկվա:
Ավարտել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (1892):
1902թ-ից՝ Բաքվի Բալախանիի շրջանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, այստեղ մտերմացել է Հ. Քաջազնունոը և Նիկոլ Դումանի հետ:
Բազմիցս եղել է Արմ. Հայաստանում, Մուշում հիմնել հիվանդանոց, քարոզել ազատագրական գաղափարներ:
Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից՝ անցել է Եվրոպա, կատարել դիվանագիտական հանձնարարականներ:
Առաջին աշխարհամարտի տարիներին մասնակցել է հայկական կամավորական շարժմանը, կռվել Անդրանիկի ջոկատում:
1917-ին՝ ռուսերեն գեներալ-կոմիսարի՝ Արմ. Հայաստանի քաղաքաց. գործերով տեղակալ:
Նրա միջամտությամբ կազմավորվել են հայերից կազմված տեղական իշխանություններ:
Հայ ժողովրդի փրկության հարցով 1918-ի ամռանը (Լ. Նազարյանցի և Ռ. Դարբինյանի մասնակցությամբ) Մոսկվայում բանակցություններ է վարել Ռուսաստանի բոլշևիկ, կառավարության հետ:
1918թ-ի հուլիսին, Բաքվի կոմունայի անկումից հետո, ՀԱԿՈԲ ԶԱՎՐԻԵՎը (որպես դաշնակցական գործիչ) ներկալվել է, նշանակվել Մոսկվայի սուր վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժիշկ, որտեղ և վարակվել է ու մահացել:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |