ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Հայաստան

Նկարիչ:
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1935):

Ծնվ. 01(13).12.1883թ., Ախալցխա:
Մահ. 24.04.1959, Երևան:

1889թ-ին ընտանիքով տեղափոխվել է Վլադիկավկազ:

Սովորել է փորագրիչ Պրուսովի արվեստանոցում (1903, Մոսկվա), Ա. Աժբեի մասնավոր ստուդիայում (1903-05, Մյունխեն) և Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում (1905-07):
1945-54-ին դասավանդել է ԵԳԻ-ում (պրոֆ.՝ 1947-ից):
1907-09-ին ապրել է Փարիզում,
1912-14-ին Մոսկվայում, 1922-ից՝ Երևանում:

ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆը հայ արդի գրաֆիկայի հիմնադիրն է. գործերին բնորոշ են վառ, ինքնատիպ ոճը և հարազատությունը ազգային մշակույթի ավանդույթներին («Հայկական մունետիկ», 1921, «Ախալցխայի կանայք», 1922, «Սասունցի Դավիթ», 1922 ևն):

ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆը նաև փայտագրության խոշոր վարպետ է («Լենինականը երկրաշւսրժից հետո», 1928, «Ձորագյուղ», 1929):

Նկարազարդել ու ձևավորել է Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի» (1933), Ս. Գորկու «Բանաստեղծություններ ու լեգենդներ» (1934), Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» (1945) և այլ գործեր:

ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆի թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերներում դրսևորել է ընդգրկումների ու արտահայտչամիջոցների բազմազանություն («Փողոց Թավրիզում», «ճաշարան Թավրիզում», երկուսն էլ՝ 1922):

1920-30-ական թթ-ին ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆը առաջինն է անդրադարձել հայ ժողովրդի պատմությանն ու դիցաբանությանը, արդիականությանը:

1940-ական թթ. ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆի երփնագրում փոխվել է ոճավորման համակարգն ու գրոտեսկի բնույթը՝ հանդես գալով կամ նրբերանգային ձևերով («Սասունցի Դավթի ծնունդը», «Բերքի տոնը», երկուսն էլ՝ 1947) կամ էլ նոր հնչողությամբ («Աղբյուրի մոտ», «Գարուն», «Սասունցի Դավիթ», երեքն էլ՝ 1958):

ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆը ստեղծել է նաև բնապատկերների բարձրարվեստ շարք («Անիի ավերակները», 1919, «Աշունը Երևանում», 1923, «Կոտւսյքի լեռները», 1925, «Վաղ գարուն», 1958 ևն):

Ստեղծւսգործել է նաև արդի գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստների բնագավառում:

ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆըի անունով է կոչվել Երևանի գեղարվեստի մանկավարժական դպրոցը (հիմն. 1958-ին):

Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆըի տուն-թանգարանում (Երևան, գործում է 1973-ից), Ս. Պետերբուրգի Ռուսական, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների Կիևի ռուսական արվեստների թանգարաններում:

Գրակ.
Մարտիկյան Ե., Հակոբ Կոջոյան, Ե., 1961:
Մաթևոսյան Վ., Հակոբ Կոջոյան, Արվեստը, Ե., 1971:
Նույնի, Հակոբ Կոջոյան, Ե., 2003:
Ձուրաբով Բ., Հակոբ Կոջոյան, Ե., 1983:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 7857
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=138910516064654287_Hakob_kojoyan_1.jpg

    Նկարիչ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1935):

    ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13891051601557756_Hakob_kojoyan_2.jpg

    Նկարիչ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1935):

    ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=138910516061684075_Hakob_kojoyan_3.jpg

    Նկարիչ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1935):

    ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott