ՀԱԿՈԲ ԿՈՏՈՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
Նույն ինքը՝ Հաջի Հակոբ
Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի:
ՀՀԴ կուսակցությյան անդամ 1897-ից:
Ծնվ. 1868թ., Մուշ:
Մահ. 1915թ., Մուշ:
Սովորել է Մուշի Կեդրոնական վարժարանում:
Նախընտրել է պայքարի' համընդհանուր ապստամբության նախապատրաստվելու ուղին:
Գործել է Բուլանըխում, Խնուսում, Ալաշկերտում, Սասունում, Մուշի դաշտում:
1891-ին ձերբակալվել է, ուղարկվել Սինոպ,
1896-ին ընդհանուր ներմամբ ազատվել է, անցել Երուսաղեմ, ապա վերադարձել Մուշ:
1901-ի նոյեմբերին հղացել է մի խումբ ֆիդայիներով Առաքելոց վանք մտնելու և ինքնապաշտպանության դիմելու գաղափարը:
Մասնակցել է 1904-ի Սասունի ապստամբությանը, որից հետո նահանջել է (Անդրանիկի խմբի հետ) Վան, այնտեղից անցել է Կովկաս, մասնակցել 1905-1906-ի հայ-թաթարական ընդհարումներին:
1915-ի Մուշի գոյամարտի կազմակերպիչներից և ղեկավարներից է:
Զոհվել է ընտանիքի հետ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |