ՀԱԿՈԲ ՂԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ
Անասնաբույժ:
Անասնաբուժ. գիտ. դ-ր (1989), պրոֆ. (1998):
Ծնվ․ 22.06.1928, գ. Աբուլ (Վրաստանի Ախալքալաքի շրջան):
Ավարտել է ԵԱԱԻ (1953):
1973-89-ին աշխատել է նույն ինստ-ի համաճարակաբանության ամբիոնում,
1976-79-ին, միաժամանակ՝ ուսումնափոիձն. տնտեսության տնօրեն,
1979-2002-ին՝ ՀԳԱ զուգորդված իմունացման լաբորատորիայի վարիչ,
1998-ից՝ պրոֆ.,
2003-ից՝ «Կյանքի աղբյուր» ՍՊԸ տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են խոշոր եղջերավոր կենդանիների սիբիրախտ, բրուցելոզ, լեպտոսպիրոզ և պաստերելոզ հիվանդությունների դեմ անջատ, համալիր և զուգորդված եղանակներով պատվաստման խնդիրներին:
Ստեղծել է «Լակտոբակտերին-6» կաթնաթթվային պատրաստուկը, որն ունի բուժկանխարգելիչ հատկություններ և փոխարինում է մայրական կաթին:
Համամիութ. և ՀՀ գիտատեխ. միությունների անդամ (1953-91):
ՀԽՍՀՄ ԺՏՆՑ Փոքր ոսկե մեդալներ (1954, 1957):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |