ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ
Բանաստեղծ, թարգմանիչ։
1991-1995 թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարը։
Ծնվ. 03.09.1952թ., գ. Սիզավետ:
1969-ին ավարտել է Արմավիր քաղաքի համար 1-ին միջնակարգ դպրոցը,
1973-ին` Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
Դասավանդել է Ապարանի շրջանի Բուժական գյուղում։
1979-ին աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա «Գարուն» ամսագրում։
1991-1995 թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարը։
Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սլովակերեն, ուկրաիներեն, պարսկերեն։
Երկեր
1981 - Թռիչքների երկինք, 40 էջ, Երևան, «Սովետական գրող»
1984 - Ցնծության պահեր, 96 էջ, Երևան, «Սովետական գրող»
1988 - Երգասացություն, 192 էջ, Երևան, «Սովետական գրող»
1992 - Գիրք ծաղկման, 200 էջ, Երևան, «Նաիրի»
2005 - Բանաստեղծություններ, 536 էջ, Երևան, «Նաիրի»
2009 - Լույս զվարթ, 425 էջ, Երևան, «ԻԿԿ»
2013 - Յոթներորդ որսորդություն, 304 էջ,Երևան, «Անտարես»
Թարգմանություններ
1980 - Յոհաննես Բոբրովսկի, Ժամանակը ցանկապատի վրա, 72 էջ, «Սովետական գրող»
1982 - Ռայներ Մարիա Ռիլկե, Բանաստեղծություններ, 168 էջ, «Սովետական գրող»
1986 - Թոմաս Ման, Բուդենդրոոկներ, 700 էջ, «Սովետական գրող»
1992 - Ֆրիդրիխ Նիցշե, Չարից և բարուց անդին, Չաստվածների մթնշաղ, 272 էջ, «Ապոլլոն»
2002 - Ֆրիդրիխ Հյոլդեռլին Բանաստեղծություններ, 510 էջ, «Նաիրի»
2005 - Ֆրիդրիխ Նիցշե, Զվարթ գիտությունը, 516 էջ, «Վան Արյան»
2007 - Գեորգ Թրակլ, Բանաստեղծություններ, 322 էջ, «Նաիրի»,
2008 - Ֆրիդրիխ Նիցշե, Այսպես խոսեց Զրադաշտը (երրորդ վերամշակված հրատարակություն), 560 էջ, Իիկ-Երևան
2013 - Ֆրիդրիխ Նիցշե, Ողբերգության ծնունդը, Վագներ դեպքը, Չաստվածների մթնշաղ, Ecce homo, 631 էջ, <Գրիգոր Տաթևացի>, Երևան։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |