ՀԱԿՈԲ ՈՍԿԱՆՅԱՆ (ՅԱԿՈՎ ՏԵՐ-ՈՍԿԱՆՅԱՆ ) ՄԿՐՏՉԻ
Դիրիժոր:
ՀՀ ժող. արտիստ (1977):
Պրոֆ. (1989):
Ծնվ. 20.07.1924թ., Թիֆլիս:
Մահ. 09.04.1993թ., Երևան:
Ավարտել է Մոսկվայի (1947), Երևանի (1952) կոնսերվատորիաները:
1947-50-ին, 1955-57-ին և 1984-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:
1958-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր (1988-91-ին՝ նաև տնօրեն, գեղ. ղեկավար):
Բեմադրություններից են՝
Պ. Չայկովսկու «Կարապի լիճը»,
Ադանի «Ժիզել»,
Մինկուսի «Դոն Կիխոտ»,
Ա. Պրոկոֆևի «Մոխրոտը», «Ռոմեո և Ջուլիետ»,
Ա. Խաչատրյանի «Գայանե» (նաև՝ Գդանսկում, 1976), «Սպարտակ» (1970, Վրոցլավ), «Դիմակահանդես»,
Է. Հովհաննիսյանի «Անտունի»,
Բ. Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1966, Կահիրե),
Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1968, Կատովիցե),
Ա. Կրեյնի «Լաուրենսիա» (1969, Բիտոմ) բալետները,
Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, «ճանապարհ դեպի Արզրում» օպերան ևն:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |