ՀԱԿՈԲ ՓԱՓԱԶՅԱՆ
Քանդակագործ:
Ծնվ. 27.06.1878թ., Բրուսա (Թուրքիա):
Մահ. 1957թ., Նյու Յորք:
Սովորել է Իզմիրի Ազգային, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում, ավարտել Վենետիկի գեղարվեստի ակադեմիաները (1898), կատարելագործվել Հռոմի գեղարվեստի ակադեմիայում (1898-99):
1900-ին մեկնել է Նյու Յորք, քանդակագործ Ֆ. Մարտինիի համագործակցությամբ ստեղծել Ս. Բարդուղիմեոս եկեղեցու, Ռեկորդների սրահի և այլ շենքերի քանդակները:
1908-ից ապրել և ստեղծագործել է Իզմիրում,
1922-ին տեղափոխվել է Նյու Յորք, զբաղվել դեկորատիվ քանդակագործությամբ, մասնակցել Նյու Յորքի Շրջանային դատարանի, Վաշինգտոնի Արխիվների շենքի քանդակազարդմանը:
Ստեղծել է նաև խորհրդանշական արձաններ («Անթև հաղթանակ», «Ամերիկայի ոգին») և փոքրաչափ հարթաքանդակներ՝ հին արլ. իմաներով («Սաբայի թագուհին», «Շեհերազադե» ևն): ՀԱԿՈԲ ՓԱՓԱԶՅԱՆի «Հավիտենական պայքար» խմբաքանդակը պահվում է ՀԱՊ-ում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

