ՀԱՄԼԵՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
Ճարտարապետ:
1998-2000-ին՝ Երևանի գլխ. ճարտարապետ:
Ծնվ. 25.03.1951թ., Եղեգնաձոր:
Ավարտել է ԵՊԻ (1974),
1998-ից դասախոսում է ԵՊՃՇՀ-ում:
Կազմել է Պարույր Սևակ գյուղի (Արարատի մարզ) գլխավոր հատակագիծը (1980), Նոր Սպիտակի գլխավոր հատակագիծն ու մանրամասն հատակագծման (1989) նախագծերը:
ՀԱՄԼԵՏ ԽԱՉԱՏՐՅԱՆի նախագծերով Երևանում իրականացվել են «Երևան» հյուրանոցի (1999-2000), Արարատյան թեմի առաջնորդարանի (1980-81), Շուշիում՝ «Խանի աղջկա պալատի» (2002-ից) վերակառուցումները, Ժնևում՝ «Ֆրանկ Մյուլլեր» կենտրոնի համալիրի գլխավոր հատակագիծն ու կառուցապատումը (2004-ից), կառուցվել Գառնիի ամրոցի (1982), Գլաձորի համալսարանի (1984, ՀԼԿԵՄ մրց.՝ 1985) թանգարանները, Աշտարակում՝ Ս. Սարգիս եկեղեցին (1985), երկրաշարժի զոհերի հուշարձանը Բելգրադում (1990) ևն:
Ձևավորել է «Լայպցիգ-80» միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


