HAMO YOLYAN SERGEYI / ՀԱՄՈ ՅՈԼՅԱՆ ՍԵՐԳԵՅԻ
Պետական և ռազմական գործիչ:
Ճարտարագիտահրետանային ծառայության գեներալ-մայոր (1944):
Սոցալական աշխատանքի հերոս (1942):
Ծնվ. 10.01.1903թ., ք. Գորիս:
Մահ. 15.01.1965թ., Մոսկվա:
Սովորել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1923-26), ավարտել նաև մետաղների սառը մշակման եռամյա դասընթացը (1929, Բաքու):
1930-ից՝ Բաքվի Ս. Կիրովի անվ.,
1937-40-ին՝ Մոսկվայի 32-րդ,
1940-ից՝ 92-րդ հրետանային (ք. Գորկի) գործարանների տնօրեն:
1950-53-ին՝ ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության փոխնախարար,
1951-53-ին, միաժամանակ՝ Մոսկվայի ՀՕՊ ստեղծող ԿԲ-1-ի պետ:
Նրա ղեկավարությամբ ստեղծվել են հրետանային զենքի նոր, ավելի կատարելագործված տեսակներ, մշակվել և արտադրվել արդ. ատոմային ռեակտորների սարքավորումներ, հրթիռային զենքի նոր տեսակներ:
Պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական 4 մրցանակներով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |