ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Համո Սահյան (Հմայակ Սահակի Գրիգորյան) (Ապրիլի 14, 1914, գյուղ Լոր - Հուլիսի 17, 1993, Երևան), հայ բանաստեղծ։

Ծնվել է Ապրիլի 14, 1914 Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ 1927-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։


Սահյանին հռչակ են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։
Գրել է նաև հայրեններ։ Կատարել է թարգմանություններ։

Մահացել է Հուլիսի 17,1993 թ.-ին, Երևանում։

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4505
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • /image/?type=album&prefix=album&img_id=139745512120841528_hamo1.jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139745512151091987_hamo3.jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139745512198924172_hamo4.jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139745512110108268_hamo5.jpg

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott