ՀԱՅԿ (ԳԱՅ) ԹՈՒՄԱՆՅԱՆ ՂԱԶԱՐԻ (ԼԱԶԱՐԻ)

Խորհրդային բանակի քաղաշխատող, գեներալ-լեյտենանտ (1945):
Պատմական գիտ. թեկնածու (1956):
Ծնվ. 12.06.1901թ., Թիֆլիս:
Մահ. 20.11.1971թ, Մոսկվա:
ՌՍԴԲ(բ)Կ անդամ 1917-ից:
Ավարտել է Մոսկվայի Յա. Ավերդլովի անվ. կոմ. համալսարանը (1924), Մ. Ֆրունզեի անվ. ռազմ. ակադ. (1929):
1930-33-ին աշխատել է Չինաստանում,
1937-39-ին կռվել Իսպանիայում:
Հայրենական պատերազմի (1941-45) սկզբին կազմակերպել է առաջին պարտիզանական ջոկատները:
1942-46-ին՝ կորպուսի ռազմական կոմիսար, բանակի ռազմական խորհրդի անդամ:
Մասնակցել է Ելեցի, Վորոնեժի մարտերին, Ստալինգրադի ճակատամարտին, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը, Անդրբայկալյան ռազմաճակատում՝ ճապոն. Կվանտունյան բանակի ջախջախմանը ևն:
Հետպատերազմյան տարիներին եղել է Զրահատանկային զորքերի ակադ-ի քաղբաժնի պետ, աշխատել ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կենտր. ապարատում:
1969-ից դասախոսել է ՍՍՀ-ում, այնուհետև աշխատել տիեզ. սարքերի թռիչքի կառավարման կենտրոնում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


