ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ ԿԻՐԱԿՈՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Փիլիսոփա
Բնակավայրը` Բուլղարիա

Փիլիսոփա, ազգային-քաղաքական գործիչ, խմբագիր:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1930):

Ծնվ. 05.02.1900թ., գ. Երից (Ալաշկերտի գավառ):
Մահ. 13.01.1956թ., Սոֆիա:

ՀՀԴ կուսակցության անդամ (մինչև 1937-ը):

Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղ. դպրոցը, ապա՝ Պրահայի համալսարանի փիլ-յան բաժինը (1930):

Մասնակցել է Հայաստանում 1921-ի Փետրվարյան ապստամբությանը, որի ճնշումից հետո, խուսափելով ձերբակալությունից, անցել է Թավրիզ, այստեղից էլ՝ Բուլղարիա:

Սոֆիայում ուսուցչություն է արել Գևորգ Մեսրոպ ճեմարանում, հիմնադրել և խմբագրել է «Խռովք» (1932), «Ցեղ և Հայրենիք» (1936, Ն. Աստվածատուրյանի հետ), «Տարոնի Արծիվ» (1938-39), «Ռազմիկ» (1937-44, Գ. Նժդեհի հետ) պարբերականները:

Քաղ. գործունեության համար 1944-ին ձերբակալվել է, ուղարկվել Ուրալի բանտ: Ազատվել է համընդհանուր ներումով, 1955-ին:

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆը եղել է Նժդեհի նվիրյալ համախոհն ու զինակիցը 1930-ական թթ. Հայկական ցեղակրոն շարժման ծավալման և հիմնավորման գործում, նրա երկերի լավագույն մեկնիչն ու խմբագիրը:
Հեղինակ է «Ցեղանենգ շեյթանը» (1933), «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության և Մայիս 28-ի մասին» (1933), «Հայաստան: Արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում» [1942, Ա գիրք (Բ գիրքը անտիպ է), վերահրտ., 2000] մենագրությունների, բազմաթիվ հոդվածների:

Երկեր.
Արթնացի'ր, հայ մարդ, Ե., 1998:

Գրականություն.
Լալայան Մ., Տարոնական շարժումը: Հայկ Ասատրյան, Ե., 2002:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5542
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott