ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԻ
Նկարչուհի-գոբելենագործ:
Ծնվ. 04.11.1946թ․, Երևան։
Ավարտել է Մոսկվայի գեղարդ. բարձրագույն ուսումնարանը (1969):
1970-ից դասավանդում է ԵԳՈՒ-Ում,
1989-94-ին՝ ՀՊՄԻ-ում:
ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆի «Հայաստանի քարեր» (1987), «Ճանապարհորդություն» (1991) շարքերը, «Երևան» (2002) եռանկարը, «Զանգեզուր» (1976), «ժամանակակից Հայաստան» (շարք, 1981-ից, ՌԴ Գեղարվ-ի ակադ-ի դիպլոմ, 1987), «Ուռենիներ » (1997), «Վարդեր» (2001) աշխատանքները արժևորվում են նրանով, որ հաստատում են ժամանակակից որմնագորգի (tapestry) ազգային ձևը:
Կ. Եղիազարյանի հետ ստեղծել է «Երգ Հայաստանի» (1984) գոբելենը (Գյումրիի դրամատիկ. թատրոն), «Շախմատ» շարքը (1985, Երևանի շախմատի տուն), Թեղենիք գ-ի Արբոց Նահատակաց եկեղեցու խորանի (2003), «Ծաղկիր իմ երկիր» (Ուստ Կամենոգորսկ ք-ի թատրոն, ՌԴ գեղարվ-ի ակադ-ի դիպլոմ, 1979) վարագույրները, մասնակցել (Գ. ԽաՆջյւսՆի, Կ. Եղիազարյանի հետ) «Վերածնունդ» գոբելենային վարագույրի (1986, Երևանի Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգ. համալիր) ստեղծմանը:
Անհատական ցուցահանդեսներ՝ Մոսկվայում (1994), ԱԱՆ-ում (2001), Երևանում (2002):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
