ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՐՅԱՔՅԱՆ
Բանասեր, արևելագետ, թարգմանիչ, բժիշկ:
Ծնվ. 25.12.1845թ., Թալաս (Կեսարիա):
Մահ. 02.03.1919թ., Նյու Յորք:
Մ.Հ. Թիրյաքյանի հայրը:
Ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը, Կ. Պոլսում եղել հիվանդանոցի գլխ. բժիշկ:
1882-84-ին' Կ. Պոլսի Ազգային ժողովի ատենապետ:
1890-ին Ա. Արփիարյանի և ուրիշների հետ ձերբակալվել է:
1896-ին ընտանիքով տեղափոխվել է Պարսկաստան, նշանակվել արքունի բժիշկ:
1907-ին հաստատվել է ԱՄՆ-ում:
Տիրապետել է զենդին, պահլավերենին, հին և նոր պարսկերենին:
Ուշագրավ են նրա «Հայկական տաղաչակհութիւն» (1906), «Հայերէնի զեղծումները» (1917), «Հայ- երաևակաՆ ուսումնասիրութիւնք» (1922) բանասիրական և լեզվաբանական աշխատությունները:
Գրել է նաև «Արիահայ բառարան...» (1914), որտեղ ստուգաբանել է պարսկ. ծագման հայ. բառերը:
Թարգմանել է Ֆիրդուսու, Սաադիի, Ն. Բուալոյի ստեղծագործություններից:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


